Ֆրանսիան պատասխանեց Մակրոնին ուղղված Էրդողանի խոսքերին

146

Ֆրանսիայի իշխանությունները «անընդունելի» են անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, թե Ֆրանսիայի ղեկավար Էմանյուել Մակրոնը պետք է ստուգի իր հոգեկան վիճակը, հաղորդում է BFMTV-ն:

«Նախագահ Էրդողանի խոսքերը անընդունելի են: Խառնակչություննն ու կոպտությունը մեթոդ չեն: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ուղեգիծը», հայտարարել է Ելիսեյան պալատը: