Ֆրանսիան հետ է կանչում Անկարայից իր դեսպանին

95

 AFP գործակալությունը հայտնում է, որ այն բանից հետո, երբ Էրդողանը Մակրոնի մասին ասել է. «Մակրոնը հոգեկանը բուժելու կարիք ունի»,  Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով», – ըստ AFP գործակալության՝ հայտնել են Ելիսեյան պալատից։