Ֆրանսիան Թուրքիային 2 ամիս ժամանակ է տալիս՝ Արևելյան Միջերկրածովքում վեճերը կարգավորելու համար

189

Ֆրանսիան ակնկալում է, որ Թուրքիան մինչև տարեվերջ կկատարի Փարիզի պահանջները՝ կապված Արևելյան Միջերկրածովքում Թուրքիայի գործողությունների հետ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Ֆրանսիան Անկարային կոչ է արել «դադարեցնել վտանգավոր արկածները Միջերկրական ծովում», ինչպես նաև դատապարտել է նրա «անպատասխանատու պահվածքը» Լեռնային Ղարաբաղում:

Պահանջները բարձրաձայվել են: Էրդողանը երկու ամիս ժամանակ ունի պատասխանելու դրանց: Միջոցները պետք է ձեռնարկվեն մինչև այս տարվա վերջ։