Ուկրաինայի տնտեսությունը համեմատեցին «Տիտանիկի» հետ

51

Ուկրաինայի տնտեսությունը նման է «Տիտանիկին». շուտով դրան բախվելու են արժեզրկումն ու գնաճը։ Փորձագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավումից հետո Ուկրաինայի բնակիչները կմեկնեն Եվրոպա աշխատելու: Դրա պատճառով տնտեսությունն առաջ տանող չի լինի, գրում է Зеркало недели թերթը։

«Ակնկալվում է, որ Ուկրաինայի համար արդյունքն իսկապես Արմագեդոնի պես կլինի՝ Կենսաթոշակային ֆոնդի «սև խոռոչի» աննախադեպ չափերի աճ և, միևնույն ժամանակ, երկրի ներսում աշխատանքային ռեսուրսների խստագույն դեֆիցիտ։

Վերլուծաբանները նաև ուշադրություն են հրավիրել բյուջեի դեֆիցիտի և աճող անհավասարակշռության վրա: Ըստ նրանց՝ էներգակիրների գների փոքր բարձրացման դեպքում երկրի արտադրանքը կդադարի մրցունակ լինել, այսինքն՝ արտահանումից ստացվող եկամուտները կնվազեն: