Մակրոնը հոգեկանը բուժելու կարիք ունի. Էրդողան

56

Ռիա Նովոստին հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասին վիրավորական խոսք է ասել. « Նա հոգեկանը բուժելու կարիք ունի»:

Մակրոնն ավելի վաղ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ և նշել, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ «դա թույլ կտա երկրում լուսավորյալ իսլամ կառուցել»:  

Անդրադառնալով Մակրոնի ասածին՝ Էրդողանը հարց է հնչեցրել. «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մահմեդականներին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեկանը բուժելու կարիք ունի»: