Լիա, Արթուր, Արիանա…

65

Հայաստանում արցախցի երեխաներ են ծնվում: Նրանց հայրերն առաջնագծում են, կռվում  են, որ իրենց հողն ու տունը վերջնականապես ազատագրեն թշնամուց, որ նորածիններով համալրված իրենց ընտանիքները վերադառնան Արցախ:

Բժիշկ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մի դրվագ է ներկայացնում.

Կյանք ու կռիվ… Հենց հիմա Լիայի առողջ ու խաղաղ օրերի համար պայքարում է հայրը …

Առաջնագծում կռվողն ասում է ընկերներին.

֊ Տղե՜րք, նոր տնից զանգեցին, երեխես ծնվել ա։

֊ Հը՞ն, ախպերս, զինվո՞ր ա ծնվել։

֊ Չէ՛, սնայպեր:

Լուսանկարում արցախցի Բաղդասարյանների աղջիկն է՝ Լիան, հայրը ներկա պահին առաջնագծում է։