Թուրքական հատուկջոկատայիները Արցախում․@wargonzo

353

Ըստ wargonzo-ի աղբյուրների Թուրքիան Արցախյան ճակատ է ուղարկել իր 1200 հատուկջոկատայինների խումբը, որը մասնագիտացած է լեռնային պայմաններում մարտեր մղելու գործում։

Հաղորդվում է, որ մինչ այդ նրանք գործում էին Թուրքիայի քրդաբնակ լեռնային շրջաններում։ Այս քայլը բացատրվում է ադրբեջանական կողմի անկարողությամբ Արցախի լեռնա-անտառային շրջաններում մարտեր մղել տեղական աշխարհազորի և պարտիզանական խմբերի հետ։

Խոսքը, ըստ աղբյուրի, գնում է առաջին հերթին հարավային շրջանում՝ Հադրութում ռազմական գործողությունների ծավալման մասին, որտեղ թշնամուն այդպես էլ չի հաջողվում էական առաջընթաց գրանցել և ունի հսկայական կորուստներ։