Էրդողանի մեծարմանն արժանացածը

719

Թուրքիայի նախագահ Էրդողանը կնոջ՝ Էմինեի հետ մասնակցել է թուրքաբնակ ու թուրքահպատակ քաղաքական և կուսակցական գործիչ, Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարգար Եսայանի հոգեհանգստյան արարողությանը, որը տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ներկա են եղել նաև Թուրքիայի կառավարության ու պառլամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ: Մարգար Եսայանի դագաղը ծածկված է եղել Թուրքիայի դրոշով:

Հիշեցնենք, որ Մարգար Եսայանը Վահե Իհսանի թոռն է, որը  երիտթուրքերին է հանձնել  Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի անվանացանկն ու հասցեները,  և նրանք սպանվել են թուրք բարբարոսների ձեռքով:

Հոգեհանգստի ժամանակ Էրդողանը հայտարարել է. «Մենք երբեք չենք մոռանա այս ընտանիքի ներդրումը Թուրքիայի քաղաքական ու մշակութային կյանքում»:

Մարգար Եսայանի պապը սպանվել է հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Արշավիր Շիրակյանի ձեռքով: