Էրդողանը կանխատեսեց Եվրոպայի վերջը իսլամաֆոբիայի պատճառով

103

Եվրոպան մոտեցնում է իր իսկ վերջը՝ «ճակատ բացելով մուսուլմանների դեմ», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը, որին վկայակոչում է gazeta.ru-ն:

Վերջին շրջանում Եվրոպայում իսլամաֆոբիան աճում է, համոզված է Թուրքիայի առաջնորդը: Մասնավորապես, նա նշել է գերմանական ոստիկանության գործողությունները Բեռլինի Մևլանա մզկիթում:

«Եվրոպան իրականում պատրաստում է իր վերջը՝ մուսուլմանների դեմ հանդես գալով: Նրանք պետք է հնարավորինս շուտ ազատվեն իսլամաֆոբիայի այս հիվանդությունից, հակառակ դեպքում դա ներսից կտապալի ամբողջ Եվրոպան», շեշտել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու Եվրոպայում մուսուլմանական համայնքի խաղաղ կյանքն ապահովելու համար: