Երկրաշարժ է գրանցվել Թբիլիսիի մերձակայքում

53

3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի է ունեցել Թբիլիսիից 50 կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը, որին վկայակորչում է gazeta.ru-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 18։47-ին Քվեմո Քարթլի շրջանում, Դմանիսի շրջկենտրոնից 2 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 16 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում։