Բաքվում ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ հարձակումների հնարավորությունը իրական է․ ԱՄՆ դեսպանատուն

141

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ տիրապետում է վստահելի տեղեկատվության ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ հնարավոր ահաբեկչական հարձակման և առևանգումների վտանգի մասին։ Զգուշացվում է, որ հարձակման թիրախ կարող են լինել հյուրանոցները, մասնավորապես Մարիոտ Ապշերոնը և այլ վայրեր։ ԱՄՆ քաղաքացիների խորհուրդ է տրվում հատկապես զգույշ լինել վայրերում որտեղ մեծ թիվ են կազմում օտարազգի այլ քաղաքացիներ։

Դեսպանատունը մասնավորապես խորհուրդ է տալիս լինել զգույշ և պահպանել զգոնությունը, խուսափել ամբոխից, լինել միայն ծանոթ մարդկանց շրջապատում, հատկապես զգույշ լինել այն տեղերից, որտեղ հաճախ են հավաքվում արտասհամանցիները, հետևել լրատվամիջոցներին։

ԱՄՆ դեսպանատումը հայտնում է, որ շարունակում է հետևել իրադրությանը և հանդես կգա համապատասխան հայտարարությամբ անհրաժեշտության դեպքում։

Աղբյուր՝ https://az.usembassy.gov/security-alert-for-u-s-citizens/