ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Դելավեր քաղաքում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ բոլոր բնակիչները կորոնավիրուսի պատվաստանյութի մշակումից անմիջապես հետո պետք է անվճար ստանան այն, հայտնում է CNN- ը:
«Հենց մենք ունենք անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ, այն պետք է անվճար լինի անկախ ապահովագրության առկայությունից», ասել է Բայդենը:
Նա նշել է, որ մինչև որևէ պատվաստանյութ լայնորեն հասանելի դառնա «դեռ շատ ամիսներ կանցնեն»:
Դեմոկրատը պնդում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակի դեպքում ինքը կապահովի դեղերի մասսայական արտադրություն և դրա ազատ հասանելիություն ամերիկացիների համար: