ԱՄՆ-ում կվերսկսվեն AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները

41

Առողջապահության դաշնային մարմինները որոշում են կայացրել ԱՄՆ-ում վերսկսել AstraZeneca դեղագործական ընկերության կողմից կորոնավիրուսի պատվաստանյութի ուսումնասիրությունը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը ուսումնասիրել է կլինիկական փորձարկումների արդյունքում երկու անհատների մոտ հնարավոր կողմնակի բարդությունների երկու դեպքերը: Վարչությունը չի գտել ապացույցներ այն մասին, որ պատվաստանյութն է կողմնակի ազդեցությունների պատճառը, բայց և չի բացառել դա ամբողջությամբ:

Հիշեցնենք, որ սվելի վաղ Բրազիլիայում կամավորներից մեկը մահացել էր AstraZeneca-ի կողմից կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման փուլի ընթացքում: