ԱՄՆ-ում խոսեցին ՌԴ-ի դեմ ՆԱՏՕ-ի հիմնական զենքի մասին

71

Միացյալ Նահանգների F-35 սերնդի կործանիչ-ռմբակոծիչը միակ ինքնաթիռն է, որը Եվրոպայում հնարավոր բախման դեպքում կկարողանա հաղթել Ռուսաստանին: Այս մասին ասված է RAND ռազմավարական վերլուծական կենտրոնի զեկույցում, հայտնում է Defense News-ը:

Նշվում է, որ առճակատման դեպքում ամերիկյան կործանիչները կկարողանան ներխուժել Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգ և «նշանակալի ներդրում ունենալ հակամարտության առաջին ժամերին»:

Այսինքն, Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները, որոնք պայմանագիր են կնքել F-35-ի մատակարարման համար, պետք է արդիականացնեն իրենց օդային նավատորմը, որպեսզի հետագայում համատեղ գործողություններ կատարեն ամերիկյան կործանիչի մասնակցությամբ։