Ադրբեջանն իր արտադրած նոր հարվածային անօդաչու թռչող սարքերը կիրառում է Արցախում

192

Ադրբեջանում գործարկվել է հարվածային անօդաչու թռչող սարքի նոր մոդելի սերիական արտադրությունը: Այդ սարքը ստացել է Iti qovan անունը:

Նախորդ անօդաչու Zerbe («հարված») սերիայի համեմատ՝ նորն ավելի կործանարար է, հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Նոր անօդաչու թռչող սարքերն արդեն ծառայում են ադրբեջանական բանակին:

Նշվում է, որ Գերատեսչության մասնագետները, զինվորականների հետ միասին, Լեռնային Ղարաբաղում իրական մարտերի պայմաններում փորձարկում են զենքի ու զինամթերքի նոր տեսակները: