Ադրբեջանի արտգործնախարարը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը քննարկել են Ղարաբաղը

112

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ռոբերտ Օ’Բրայենի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախարար Բայրամովը տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցչին տարածաշրջանում առկա իրավիճակի մասին», ասված է հայտարարության մեջ: