Սենատոր Ալեքսեյ Պուշկովն իր Telegram-ի կայքում ասել է, որ Թուրքիան գնել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ավելի շատ ոչ թե քաղաքական, այլ ռազմական նպատակներով:
«Ռուսական համակարգերի գնումը, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը և նրա կողմից պատժամիջոցների սպառնալիքին (որոնք չեն կիրառվել), ՆԱՏՕ-ում Թուրքիայի առանձնահատուկ տեղի ցուցադրումն է և դաշինքից ինքնավար արտաքին քաղաքականության իրական կիրառումը», գրել է Պուշկովը:
Սենատորը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս որոշումը քաղաքականապես է ճիշտ որակել:
Դա ամրապնդել է «անհավասար և հակասական, բայց և այնպես ճգնաժամներ հաղթահարող գործընկերությունը Մոսկվայի հետ, ինչը մեծացնում է Թուրքիայի հեղինակությունն ու կշիռը համաշխարհային գործերում»: