Ռուսաստանի ղեկավարն անում է ամեն ինչ, որ պատերազմը դադարեցվի. Պեսկով

62

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի պատերազմը դադարի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բերվի խաղաղ հարթություն:  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ  լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի պատերազմը դադարի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բերվի խաղաղ հարթություն

«Պուտինը երեկ ասել է, որ ինքը մշտական կապի մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Ես միայն կարող եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ռուսաստանի ղեկավարը անում է ամեն ինչ, որ պատերազմը դադարեցվի, և հակամարտության կարգավորման գործընթացը մտնի խաղաղ փուլ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է հրավիրել  և կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը: