ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Ղարաբաղում ահաբեկչության հնարավոր տարածմամբ

74

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության գոտում ահաբեկչության հնարավոր տարածման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթը հեռարձակվել է Ֆեյսբուքում:

Նրա խոսքերով, ակտիվորեն իրականացվում է այդ հարցի շուրջ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքը:

«Կարող եմ հավաստիացնել, որ աշխատանքներն իրականացվում են շատ ակտիվ կերպով, քանի որ սա իսկապես լուրջ խնդիր է մեզ համար», եզրափակել է Զախարովան: