Պուտինն առաջարկել է փոքր-ինչ փոխել Մինսկի խմբի ձևաչափը Ղարաբաղում զինադադարի համար

170

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է փոքր-ինչ փոփոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը Լեռնային Ղարաբաղում զինադադարի հասնելու համար` միևնույն ժամանակ չխախտելով հակամարտող կողմերի շահերը:

Նրա խոսքերով, Ռուսաստանի Դաշնությունը հատուկ պատասխանատվություն է զգում իրավիճակի համար, ուստի անհրաժեշտ է հնարավորինս շուտ գտնել ընդունելի փոխզիջումներ հակամարտության երկու կողմերի համար, գրում է news.ru-ն: Այս հարցում Ռուսաստանին անհրաժեշտ է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ եվրոպական երկրների աջակցությունը: