Իրանը չի հանդուրժի, երբ հակամարտող կողմերն անցնեն «կարմիր գծերը»

99

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Իրանի  զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչինն ասել է, որ  Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված:

Իրանցի զինվորականը նշել է, որ հակամարտության գոտուց Իրանի տարածք արկեր են ընկել: Նա հակամարտող կողմերին խորհուրդ է տվել  չանցնել Իրանի «կարմիր գծերը» և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, հակառակ դեպքում  Իրանը դա չի հանդուրժի: