Թրամփը հայտարարեց, որ որպես միջնորդ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին

80

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ լավ առաջընթաց է գրանցվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ ընթացող միջազգային բանակցություններում: Այս հայտարարությունն ամերիկացի առաջնորդն արել է այսօր Սպիտակ տանը:

«Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում: Ես կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա», ասել է նա։

Միաժամանակ Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ընթացող բանակցությունների մասնակիցներից մեկն է: «Այո, մենք բանակցում ենք: Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Մենք նրանց հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են», ասել է Թրամփը: Նա հրաժարվել է պարզաբանել՝ արդյոք վերջին օրերին ինքն անձամբ հեռախոսազրույցներ է վարե՞լ է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ: «Ես չեմ ուզում խոսել այդ մասին», ասել է Թրամփը: