Թուրքիայում անցկացվել են կրակային վարժանքներ, որոնք նվիրվել են «ադրբեջանցի եղբայներին»

75


Թուրքիայի ցամաքային զորքերի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Ազատ կրակ֊2020» կրակային պատրաստության վարժանքներ, որոնց ներկա են գտնվել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, հրամկազմ և այլ բարձրաստիճան զինվորականներ: 

Վարժանքները, որոնց մասնակցել են տարբեր զորատեսակներից ընդհանուր առմամբ 1096 հոգանոց զինանձնակազմ, նպատակ են ունեցել զարգացնել զորքերի կրակային աջակցության համակարգումը: Նշվում է, որ վարժանքների ընթացքում կիրառվել է ընդհանուր առմամբ 37 զինատեսակ, որոնցից 4֊ը նոր–նոր են համալրել Թուրքիայի բանակի սպառազինությունը:  https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.4166410374~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1603443769&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&guci=2.2.0.0.2.2.0.0&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F10%2F22%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1%2F196340&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfV0.&dt=1603443769148&bpp=9&bdt=1072&idt=-M&shv=r20201020&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x240&nras=2&correlator=2927679804989&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1603443769&ga_hid=404482394&ga_fc=0&iag=0&icsg=138023010290&dssz=27&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=4&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1366&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=20207460%2C44726949%2C21066973&oid=3&pvsid=4048834252577853&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F10%2F22%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-S-400%2F196309&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&jar=2020-09-24-14&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=RWg0PuoDhN&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=58

Նշվում է, որ կրակային վարժանքների ժամանակ կիրառվել են թուրքական արտադրության այնպիսի զենքեր, ինչպիսիք են MPT-76 ինքնաձիգները, OMTAS» միջին հեռահարության հակատանկային համակարգերը, «Kargu» կամիկաձե (մահապարտ) անօդաչու թռչող սարքերը, «Korkut» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, AK40-GL ականանետերը, Fırtına հրետանային ինքնագնաց (հաուբից) և այլն:

Ուշագրավ է, որ վարժանքների մեկնարկից առաջ հայտարարվել է, որ դրանք նվիրվում են Թուրքիայի ներսում ու սահմաններից դուրս «հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ու արյունը չխնայած զոհերին ու մարտիկներին»։ Եղբայրական խոսքերով գովերգվել են Արցախի վրա հարձակված  ադրբեջանցիները:

Ermenihaber.am