Էրդողան. Թուրքիան կարող է մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես ՌԴ-ն

69

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հայտարարել է, որ իր երկիրը նույնպիսի իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը, ինչպես Ռուսաստանը, գրում է ՌԻԱ գործակալությունը:

«Եթե Ռուսաստանը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը, ապա Թուրքիան նույնպես կարծում է, որ ինքը ոչ պակաս իրավունք ունի նույնն անել», ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ ինքը չի լսել Ռուսաստանի կողմից որեւէ բացասական արձագանքի մասին: Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հասել խնդրի կարգավորմանը: