Էրդողանն ու Ռոհանին քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

78

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հիմնախնդիրը և Սիրիան», ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հայտարարության մեջ:

Թուրքիայի առաջնորդը «Հայաստանի կողմից Ադրբեջանի քաղաքացիական անձանց վրա հարձակումը» որակել է որպես ռազմական հանցագործություն: Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ «կարևոր է առանձնացնել ճիշտն ու սխալը, բռնազավթվածն ու բռնազավթողը»: