Անվճար պատվաստում կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում

72


Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը լինելու է անվճար և մատչելի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ ելույթ ունենալով Վերոնայում անցկացվող XIII Եվրասիական տնտեսական ֆորումում:

Բացի դրանից, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայում կորոնավիրուսի համաճարակը սկսել է դանդաղել, փորձագետները չեն նկատում դեպքերի կտրուկ աճ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: