Այս պահին ռմբակոծվում է Մարտակերտը. կիրառվում է ռազմական ավիացիա

83

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հատնում են, որ այսօր՝ ժամը 14։20-ի սահմաններում,  թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։

Նյութական վնասներից բացի, խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։