ԱՄՆ-ն զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին

79

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը, քանի որ իր քաղաքացիների առեւանգման եւ պոտենցիալ ահաբեկչական հարձակումների մասին հավաստի հաղորդագրություններ են տարածվել. հաղորդում է Reuters-ը:

«Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը հավաստի հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների եւ արտասահմանցիների պոտենցիալ առեւանգումների, ինչպես նաեւ ահաբեկչական հարձակումների մասին, այդ թվում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության, ինչպես նաեւ Թուրքիայում այլ վայրերի դեմ»,-հայտնել է դեսպանատունը:

«ՌԻԱ Նովոստին» հաղորդագրույթուն է տարածել. «ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ավելի մեծ զգուշավորություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, ներառյալ գրասենյակային մեծ շենքերը կամ առևտրի կենտրոնները»: