Ալիևը սպառնաց Հայաստանին «պատժել էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելու համար»

189

Հայաստանի իշխանությունները կզղջան, եթե որոշեն հարվածներ հասցնել ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Եթե ​​նրանք դա անեն, կզղջան: Նրանք խստորեն կպատժվեն ինչպես մեր, այնպես էլ այն երկրների կողմից, որոնց էներգետիկ անվտանգության մի մասն ապահովում է Ադրբեջանը», ասել է նա ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում:

«Մեր խողովակաշարերը պատշաճ կերպով պաշտպանված են: Բայց մենք հայ պաշտոնյաների կողմից սպառնալիքներ ենք լսել, որ նրանք հարձակվելու են մեր խողովակաշարերի՝ Սանգաչալի տերմինալի վրա, որը կարևոր է նավթի և գազի տեղափոխման համար», նշել է Ալիևը: