Ալիևը Երևանին հորդորեց «մտածել իր վարքագծի մասին»

214

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում հորդորել է Երևանին «լրջորեն մտածել իր պահվածքի մասին»՝ նշելով, որ Լեռնային արաբաղում անհնար է հասնել միակողմանի հրադադարի:

«Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն մտածի իր վարքագծի մասին, և եթե ցանկանում է, որ հրադադարն արդյունավետ լինի, ապա առաջին հերթին չպետք է խախտի այն, և երկրորդ` չպետք է փորձի վերադարձնել արդեն օկուպացիայից ազատագրված տարածքները», ասել է Ալիևը:

Նա հավելել է․ «Եթե մեզ վրա հարձակման են ենթարկվում, ապա մենք ոչ միայն պետք է պաշտպանվենք, այլև հակագրոհ ձեռնարկենք»: