Օքթայ․ «Առանց Թուրքիայի լուծում չի կարող լինել»

26

«Ռուսաստանը չի կարողացել կարգավորել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

«Ռուսաստանը փորձեց լուծում գտնել և բանակցություններում ներգրավվել՝ հիշելով ԽՍՀՄ-ի հին կապերը: Բայց չստացվեց: Այն փաստը, որ Թուրքիան սեղանի շուրջ չի եղել, մեծ բացթողում է», ասել է Օքթայը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել»: