«Վեկտոր» կենտրոնը սկսել է մշակել գրիպի և COVID-19-ի ընդհանուր պատվաստանյութ

35


Նովոսիբիրսկի շրջանի «Վեկտոր» հետազոտությունների կենտրոնը մշակում է մեկ ընդհանուր պատվաստանյութ, որը միանգամից պաշտպանում է ինչպես գրիպից, այնպես էլ կորոնավիրուսից: Այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:

«Այժմ կենտրոնում իրականացվում է կորոնավիրուսի և սեզոնային գրիպի դեմ համատեղ պատվաստանյութի մշակում», ասել է Մակսյուտովը «Վալդայ» քննարկումների ակումբի նիստում, հաղորդում է «Իզվեստիան»: