Պուտինն արձագանքեց Էրդողանի հայտարարությանը Ղրիմը որպես ՌԴ մաս չճանաչելու վերաբերյալ

164

Ղրիմում անցկացվող հանրաքվեի վերաբերյալ «ժողովրդավարական» Եվրոպայի դիրքորոշումը զարմանալի է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ նրա՝ «ժողովրդի նման կամարտահայտումը ժողովրդավարության բարձրագույն աստիճան է: Եթե ​​Ղրիմի քաղաքացիները այսպես կոչված «բռնակցման» զոհ են դարձել, ապա ինչու՞ են նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվում, դա «անհեթեթություն է»,  ընդգծել է պետության ղեկավարը:

«Ինչ վերաբերում է Ղրիմը որպես ռուսական չճանաչելու հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, ինչ անենք, մենք ամեն ինչում չէ, որ համակարծիք ենք, ասենք՝ Անդրկովկասի իրավիճակում: Մեր տեսակետները հաճախ տարամիտվում են», ասել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաև ասել է, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները հետաքրքրություն չեն առաջացնում: Նախ պետք է նայել, թե ինչ է կատարվում այլ երկրներում: