Պուտինը հորդորեց ամբողջ Ռուսաստանում սկսել պատվաստել COVID-19-ի դեմ

62

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել իրականացնել COVID-19-ի պատվաստում ամբողջ Ռուսաստանի տարածքում:

Նա նշել է, որ վարակի դեմ պայքարի հիմնական միջոցը բնակչության թեստավորումների շարունակումն է, կանխարգելիչ միջոցառումների պահպանումը և պատվաստումները:

«Անհրաժեշտ է պատվաստումն իրականացնել ամբողջ երկրում», մեջբերում է ՌԻԱ գործակալությունը պետության ղեկավարի հայտարարությունը, որը նա արել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության համագումարում:

Ներկայումս Ռուսաստանում գրանցված է կորոնավիրուսի երկու պատվաստանյութ: