Մասնակցել հակամարտության կարգավորմանը, միջնորդ հանդիսանալ հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում. Պեսկով

18

«ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդում է, որ ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքն այն մասին, որ  չի կարելի հաստատել, թե կողմերը պահպանում են նախկինում ձեռքբերված հրադադարի ռեժիմի եւ մարդասիրական դադարի շուրջ պայմանավորվածությունները:

«Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձեւաչափերում երրորդ երկրների մասնակցությանը, դա բացառապես կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցներն Ադրբեջանն ու Հայաստանն են: Եվ մասնակցել հակամարտության կարգավորմանը, միջնորդ հանդիսանալ հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Ռուսաստանին չի հաջողվել կարգավորել ԼՂ ճգնաժամն ու առանց Թուրքիայի խնդիրը հնարավոր չէ լուծել: