Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված մոտ 2000 քաղաքացի է բուժվում

70

«Այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակով մոտ 2000 պացիենտ է բուժվում: Շատ են նաեւ հիվանդները, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել, որ հիվանդանոցներից մեկում տեղ ազատվի եւ  իրենց կարողանան ընդունել»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

Պատերազմական իրավիճակում բոլորի ուշադրությունը դեպի ռազմաճակատն է ուղղված, եւ կորոնավիրուսը կարծես երկրորդ պլան է մղվել, սակայն այսօր առավել քան երբևէ մեր բժիշկները պետք են մեր զինվորներին:

 «Հիշենք մեր ռազմաճակատի մասին. մենք պիտի ամուր լինենք, մենք պիտի ունենանք առողջ թիկունք, որ կարողանանք ապահովել մեր զինվորների առողջությունը», – ասել է Լուսինե Պարոնյանը: