Կամավորի մահ Astrazeneca-ի պատվաստանյութի փորձարկումների ընթացքում

27

Բրազիլիայում կամավորը մահացել է Astrazeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումների ընթացքում, հաղորդում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ տղամարդը 28 տարեկան էր, նա ուղեկցող ոչ մի հիվանդություն չուներ:

Ավելի վաղ փորձարկումները կասեցվել էին, քանի որ կամավորներից մեկի մոտ ախտորոշվել էր ողնուղեղի բորբոքային հիվանդություն, հետո՝ վերսկսվել: