Դատական նիստն ընթանում է

42

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու` պաշտպանների միջնորդության քննարկումը։ Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

 Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ  ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով քրեական գործ է հարուցվել: