Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

78

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ  խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարել է։ Սեպտեմբերի 25-ից կալանավորված Ծառուկյանն  ազատ արձակվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի է  դարձել, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն է անցկացրել և համաձայնություն տվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: