Ալիևը հայտարարել է, որ դեմ չէ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ բերելուն

279

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի առարկում Լեռնային Ղարաբաղի տարածք խաղաղապահներ բերելուն, բայց այդ կապակցությամբ մի շարք պահանջներ է առաջադրելու, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

«Սկզբունքորեն մենք դա չենք մերժում: Այնուամենայնիվ, մենք անպայման առաջ ենք քաշելու մեր պայմանները, երբ ժամանակը գա», ասել է Ալիևը:

Նախագահը չի պատմել այն մասին, թե ինչ պահանջների մասին է խոսքը: