ЭпиВакКорона պատվաստանյութը վաճառքի կհանվի նոյեմբերին

34

COVID-19-ի ЭпиВакКорона պատվաստանյութը, որը մշակվել է Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի կողմից, քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի նոյեմբերին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովին:

«Պատվաստանյութերի առաջին շարքի մի մասը, որը կթողարկվի մեր արտադրամասում, մենք քննության ենք առնում քաղաքացիական շրջանառության շրջանակներում օգտագործելու համար», ասել է Մակսյուտովը:

Ի դեպ, ռուսական երրորդ պատվաստանյութը մշակվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի կենտրոնի մասնագետների կողմից: