Apple-ը ութերորդ տարին անընդմեջ դառնում է ամենաթանկ ապրանքանիշը

47

Apple-ը ութերորդ տարին անընդմեջ դարձել է ամենաթանկ ապրանքանիշը, ասվում է 2020 թ․ Interbrand Corp-ի տարեկան հետազոտության տվյալների մեջ:

Վերջին մեկ տարվա ընթացքում Apple-ի գինն աճել է 38%-ով՝ կազմելով 323 մլրդ դոլար:

Երկրորդ տեղում Amazon ապրանքանիշն է (200,7 միլիարդ դոլար), երրորդում՝ Microsoft-ը (166 միլիարդ դոլար), չորրորդում՝ Google-ը (165,4 միլիարդ դոլար), հինգերորդում՝ Samsung-ը (62,3 միլիարդ դոլար):

Տասնյակում ընդգրկված են նաև Coca-Cola-ն, Toyota-ն, Mercedes-Benz-ը, McDonald’s-ը, Disney-ը: