Պենտագոնը պատմեց, թե ինչպես է ԱՄՆ-ն զսպելու Ռուսաստանն ու Չինաստանը

56

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է երկու նախաձեռնության մասին, որոնք կզսպեն Ռուսաստանն ու Չինաստանը: Այդ մասին գրում է ՌԻԱ գործակալությունը:

Առաջին նախաձեռնությունը դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է, երկրորդը `զենքի առևտուրը արդիականացնելը:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն չպետք է թույլ տա Չինաստանին ու Ռուսաստանին պաշտպանական արդյունաբերության շուկայի բաժնեմասեր ձեռք բերել երրորդ երկրներում:

«Քանի որ Պեկինն ու Մոսկվան աշխատում են զենքի շուկայի իրենց մասնաբաժնի ընդլայնման ուղղությամբ, նրանք այլ երկրներ են ներգրավում իրենց անվտանգության ցանցեր ու մարտահրավեր նետում ԱՄՆ-ի ջանքերին` զարգացնելու իր հարաբերությունները գործընկերների հետ և այդպիսով բարդացնում են ԱՄՆ-ի ապագա գործառնական կարողությունները», ասել է Էսպերը։