ՈւԵՖԱ-ն արգելել է հանդիպումները Հայաստանում ու Ադրբեջանում

49

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության գործադիր կոմիտեն արգելել է ակումբների և ազգային հավաքականների հանդիպումները Հայաստանում և Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաները պարտավոր են առաջարկել այլընտրանքային մարզադաշտեր տեղական խաղերի համար:

Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշումը չի ազդի Բաքվում Եվրոպայի առաջնության հանդիպումներն անցկացնելու ծրագրերի վրա: