ՆԱՏՕ-ն նախատեսում է Գերմանիայում ստեղծել նոր տիեզերական կենտրոն

70

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 22-ին որոշում կկայացնեն Գերմանիայում ՆԱՏՕ-ի նոր տիեզերական կենտրոն ստեղծելու վերաբերյալ:

«Ես ակնկալում եմ, որ վաղը պայմանավորվածություն ձեռք կբերվի Գերմանիայում Ռամշտայն ավիաբազայում նոր տիեզերական կենտրոն ստեղծելու վերաբերյալ», մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: