Հակառակորդը գնդակոծում է նաև առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները և նույնիսկ հիվանդանոցները

58

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանն ասօր երեկոյան ճեպազրույցի ժամանակ ամփոփ ներկայացրել է պատերազմական 25-րդ օրը:

«Մեր զորքերը օրական 24 ժամ հերոսաբար մարտնչում են: Բեկորային վնասվածքները շատ են: Հաճախ բժիշկները ստիպված են ոչ միայն փրկել ուրիշների կյանքը, այլև ռիսկի ենթարկել իրենցը՝ աշխատելով կրակի տակ: Հակառակորդը գնդակոծում է նաև առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները և նույնիսկ հիվանդանոցները։ Մարտակերտի հիվանդանոցի գնդակոծությունը լայն լուսաբանում է ստացել ԶԼՄ-ներում: Փառք մեր բժիշկներին, սանիտարներին, բուժքույրերին, նրանց ինքնազոհության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել»,-ասել է Արծրուն  Հովհաննիսյանը: