Իրանը սկսել է ՀՕՊ զորավարժանքներ

64

Իրանում հակաօդային պաշտպանության ամենամյա զորավարժություններ են սկսվել, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:

Զորավարժությունների ներկայացուցիչ, երկրորդ բրիգադային գեներալ Աբբաս Ֆարաջպուրի խոսքերով, զինված ուժերը մտադիր են պասիվ պաշտպանություն մշակել թշնամու զգոնությունը թուլացնելու համար, իսկ հաջորդ քայլը պետք է լինի ՀՕՊ համակարգերի միջև անվտանգ և բազմամակարդակ կապի հաստատումը հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցի միջոցով՝ սպառնալիքի աստիճանին համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Զորավարժությունների հիմնական նպատակը երկրի ռազմավարական օբյեկտների պաշտպանության մեթոդների մշակումն է, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի, կապի ու հսկողական համակարգերի փորձարկումը:

Ի դեպ, Իրանի պաշտպանական տեխնիկայի 80%-ը տեղական է: