Եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի Բաց նամակը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ

84

Հետեւյալը ներկայացնում է Կովկասի եւ հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելացի գիտնականների անձնական տեսակետները, եւ չի արտացոլում Եբրայական համալսարանի, կամ նրա հայագիտական բաժնի դիրքերը.

Մենք ՙ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի վերաբերյալ: Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները, մենք եզրակացրում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան եւ մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալներ: Այս ռազմատենչությունը ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախների եւ նրա հիմնականում հայկական բնակչության դեմ եւ արժանի է միանշանակ դատապարտման: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի եւ տարածքի պաշտպանություն է, եւ այն պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին:

Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան եւ վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանումՙ լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը եւ հանգեցնելու են փոխհամաձայնությանը քաղաքական հարցերում: Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծի էթնիկ, կամ որեւէ այլ լարվածություն:

Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառէլու կապակցությամբ, զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության եւ Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը: Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում, ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների: Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրաձայնել իրենց ձայնը այս կարեւոր խնդրի շուրջ:

(Այբուբենի կարգով)
Պրոֆ. Ռուբեն Ամիտայ
Պրոֆ. Յաիր Աուրոն
Պրոֆ. Իսրայել Չարնի
Տիկին Մորան Դեյչ
Պրոֆ. Բենիամին. Կեդար
Պարոն Յոավ Լոեֆֆ
Պրոֆ. Բենի Մորիս
Դոկտոր Յաքիր Պազ
Պրոֆ. Էլի Ռիխտեր
Պրոֆ. Դոննա Շալեւ
Պրն Մարկ Շերման
Պրոֆ. Մայքլ Սթոուն
Դոկտոր Յանա Չեխնանովեց
Պրոֆ. Դրոր Զըէյվի