Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ թիվ

60

Վրաստանի իշխանությունները գրանցել են աննախադեպ քանակությամբ կորոնավիրուսային վարակման նոր դեպքեր՝ մեկ օրում 1194, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության տվյալները:

Ըստ վրացի բժիշկների, համաճարակի սկզբից ի վեր երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 19 857: 158 հիվանդ մահացել է, որից 15-ը՝ վերջին օրվա ընթացքում:

Վրաստանում կորոնավիրուսային վարակների հիմնական մասը գրանցվել է Թբիլիսիում և առողջարանային Բաթումի քաղաքում: