«Սևծովյան տարածաշրջանը պաշտպանելու համար» Ուկրաինան կկառուցի երկու կայան

37

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը սկսում է երկու ռազմածովային կայան կառուցել «Սևծովյան տարածաշրջանը պաշտպանելու համար», հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Զելենսկին ասել է, որ իր երկիրը բանակ է ստեղծում, որը կարող է պաշտպանել Ուկրաինան ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում, օդում և կիբեռտարածության մեջ, որպեսզի «ոչ մեկի մտքով այլևս չանցնի ոտնձգություն կատարել» ուկրաինական պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ: